Logo

Ռուի Մոտան ստացել է Fastex Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզչի մրցանակը

15:20 / 27.04.2025Ֆուտբոլ
null

«Նոան» գլխավորող պորտուգալացի Ռուի Մոտան ստացել է Fastex Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ժամանակահատվածի լավագույն մարզչի մրցանակը, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

«Նոան» այդ ժամանակահատվածում անցկացրել է չորս խաղ, տարել նույնքան հաղթանակ, խփել 13 գոլ և բաց թողել մեկը:

Ռուի Մոտայի թիմը 67 միավոր ունի, երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» առաջ է 13 միավորով: Հաջորդ տուրում հաղթելու դեպքում «Նոան» վաղաժամ կապահովի չեմպիոնությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ