Logo

Ռուի Մոտան` Fastex Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ժամանակահատվածի լավագույն մարզիչ

19:14 / 15.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նոան» գլխավորող Ռուի Մոտան ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ժամանակահատվածի լավագույն մարզիչ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Պորտուգալացին լավագույնն է ճանաչվել երկրպագուների, լրագրողների ու մեկնաբանների քվեարկության արդյունքով: Երկրպագուների ձայները դարձել են վճռորոշ։

«Նոան» այս ընթացքում առաջնությունում անցկացրած 7 խաղում էլ հաղթել է: Ընդհանուր առմամբ` Մոտայի թիմն ընթացիկ առաջնությունում ռեկորդային 17 անընդմեջ հաղթանակների շարք ունի և 61 միավորով վստահ առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ