Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղից առաջ դիմել է երկրպագուներին։
«Մենք շատ ուրախ ենք սկսել մրցաշրջանը: Լի ենք էներգիայով և հաղթելու անհագ ցանկությամբ: Դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ է, որ մեր բոլոր երկրպագուները հինգշաբթի օրը աջակցեն մեզ: Գան և լինեն մեր 12-րդ խաղացողը: Միասին մենք ավելի ուժեղ ենք»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Նոան» «Շկենդիայի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 11-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում (մեկնարկը ժամը 20:00-ին): Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
«Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» որակավորման երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ։


