Logo

Ռուի Մոտա. «Խնդրում եմ, եկեք ստադիոն և աջակցեք «Նոային»»

00:56 / 12.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան և նրա հայրենակից, վինգեր Էլդեր Ֆերեյրան Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ հանդես եկան նախախաղային ասուլիսով:

Ռուի Մոտա

«Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Ուսումնասիրել ենք մրցակցին, ԱՊՕԵԼ-ը հարձակողական ֆուտբոլ է խաղում: Ճանաչում են մրցակցին, որոշ ֆուտբոլիստներ նախկինում խաղացել են իմ գլխավորությամբ:

Ես միայն մեկ խնդրանք ունեմ։ Գիտեմ, որ վաղը խաղին ցուրտ է լինելու, բայց ես կխնդրեմ ոչ միայն մեր երկրպագուներին, այլև ամբողջ հայ ժողովրդին՝ եթե կարող եք, եկեք և աջակցեք մեզ, որովհետև մենք այստեղ ոչ միայն «Նոայի» տարբերանշանի համար ենք խաղում՝ այլև Հայաստանի։ Եվ եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է, և մենք պայքարում ենք բոլորի համար։ Ուստի, խնդրում եմ, վաղը եկեք, մեզ հպարտություն պարգևեք և աջակցեք։ Շնորհակալություն»,- ասել է Մոտան:

Էլդեր Ֆերեյրա

««Անորտոսիսի» կազմում շատ եմ խաղացել ԱՊՕԵԼ-ի դեմ, բայց այժմ պետք է կենտրոնանալ մեր թիմի վրա: Փորձելու ենք անել առավելագույնը, լավ ենք տրամադրված:

Ամեն ինչ կանենք, որպեսզի պայքարը շարունակենք մրցաշարի փլեյ-օֆֆում»,- ասել է Ֆերեյրան:

«Նոա» - ԱՊՕԵԼ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 21:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա