Fastex Պրեմիեր լիգայի առաջատար «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է սերբական «Բաչկա Տոպոլայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի հանդիպման մասին։
««Բաչկա Տոպոլան» արդեն մասնակցել է բազմաթիվ եվրոպական խաղերի։ Մենք այս տարի ենք սկսում մեր առաջին քայլերը։ Բայց երբ հնչում է մրցավարի սուլիչի ձայնը, դա ինձ համար իսկապես կարևոր չէ, որ մենք հանդիպելու ենք թիմի հետ, որը շատ լավ հարձակողական որակներ ունի։ Միմյանց դեմ առաջին պայքարը կլինի այն, թե ով ավելի շատ կպահի գնդակը, քանի որ երկու թիմերն էլ սիրում են խաղալ գնդակով։ Ես իսկապես հաճույքով եմ հետևում «Բաչկա Տոպոլայի» հանդիպումներին, այնպես որ կարծում եմ, որ վաղվա խաղը շատ լավ կլինի հանդիսատեսի համար և շատ լավ հանդիպում կլինի»,- Սերբիայում կայացած նախախաղային ասուլիսում նշել է պորտուգալացի մասնագետը։
«Բաչկա Տոպոլա» - «Նոա» Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի կեսգիշերին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ 5 տուրից հետո «Նոան» 4 միավորով 31 տեղում է:


