Logo

Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցու և դարձավ Մ22 Եվրոպայի չեմպիոն

17:42 / 20.10.2024Բռնցքամարտ
null

Հայաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում:

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին, որին մարտին պարտվել էր Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակիչում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին մինչև 22 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր դարձել Էլիդա Քոչարյանը (60 կգ): Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարեն նաև Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ