Logo

Ռյուդիգերը վիրահատվել է. ապաքինման ժամկետը

14:24 / 29.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ձախ ծնկի մենիսկի վիրահատության է ենթարկվել:

Գերմանացին վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչում (2:3): Ռյուդիգերն արդեն տևական ժամանակ է՝ խաղում էր ծնկի խնդրով, իսկ կատալոնական ակումբի դեմ խաղում պատռել էր մենիսկը: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ գերմանացին հանդիպման մի մասն անցկացրել է պատռված մենիսկով, քանի որ թիմն այդ դիրքում նրան փոխարինող չի ունեցել:

«Արքայական ակումբը» չի նշել 32-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը, սակայն Marca-ն հայտնում է, որ պաշտպանը կարող է խաղադաշտ վերադառնալ 6-8 շաբաթից:

Եթե գերմանացին հասցնի շարք վերադառնալ 6 շաբաթից, կարող է մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը: Հակառակ դեպքում Ռյուդիգերի համար մրցաշրջանն ավարտված է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ