Logo

Ռյուդիգերի մասնակցությունն «Արսենալի» դեմ խաղին կասկածի տակ է

13:52 / 03.04.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, գրում է Marca-ն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալը» հաղթեց «Աթլետիկոյին» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, ինչից հետո «Աթլետիկոն» «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներ Անտոնիո Ռյուդիգերի, Կիլիան Մբապեի, Վինիսիուս Ժունիորի ու Դանի Սեբալյոսի դեմ հայց է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին հաղթանակն անհարգալից կերպով տոնելու համար: 

Ապրիլի 4-ին տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հայցի վերաբերյալ որոշում կկայացվի:

Ամենախիստը կարող է պատժվել Անտոնիո Ռյուդիգերը, որի ժեստը սպառնալից է համարվում: Նա կարող է 1 խաղով որակազրկվել ու բաց թողնել «Էմիրեյթսում» կայանալիք հանդիպումը: Մյուս 3 ֆուտբոլիստներին սպառնում է ֆինանսական տուգանք: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ