Բելգիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի Ռուդի Գարսիան, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
60-ամյա մասնագետն արդեն պայմանագիր է կնքել: Կողմերի գործարքի մասին հայտարարությունը կլինի առաջիկա ժամերին:
Հիշեցնենք, որ Ռուդի Գարսիան 2023-ին էր հեռացվել «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում», իտալական «Ռոմայում», ֆրանսիական «Լիոնում», «Մարսելում» ու «Լիլում»: