«Ալ Նասրի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատանքի մասին, հաղորդում է RMC Sport-ը:
«Կրիշտիանուին մարզելը շատ հեշտ է: Ընդհանրապես, մեծագույն ֆուտբոլիստներին մարզելն իսկապես շատ հեշտ է:
Ես այնքան էլ չեմ տարվում սոցցանցերով, բայց կարող եմ ասել, որ Ռոնալդուի տեղափոխությունից հետո «Ալ Նասրի» հետևորդների թիվն ավելացել է մի քանի հարյուր միլիոնով»,- ասել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը: