Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում «Նապոլին» 6-1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
Խաղից հետո «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսեց հարձակվող Վիկտոր Օսիմհենի մասին, որը գրավեց «Ուդինեզեի» դարպասը, սակայն մինչև այդ հայտնվել էր սկանդալի կենտրոնում ու ցանկանում էր դատի տալ ակումբին։
«Ես շնորհավորեցի Օսիմհենին լավ խաղի համար։ Այն ժամանակից, ինչ գլխավորել եմ ակումբը, Վիկտորի հետ հիանալի հարաբերություններ ունեմ։ Նախորդ խաղերում նրա բախտը չէր բերում, և չէր կարողանում գոլ խփել, բայց այսօր հաջողության հասավ։ Նա հանգիստ էր և կենտրոնացած խաղի վրա»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ավելի վաղ Օսիմհենը լարել էր հարաբերությունները ակումբի ներկայացուցիչների հետ սոցցանցերում հայտնված տեսանյութի պատճատռով, որի մեջ ինքն էր եղել։