Անգլիական «Լեսթերը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի մասնագետ Ռուդ վան Նիստելռոյին նշանակելու մասին:
48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լեսթերը» 12 խաղից հետո 10 միավորով 16-րդն է:
Ավելի վաղ «Լեսթերը» պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերին։
Հիշեցնենք, որ Ռուդ վան Նիստելռոյը վերջերս հեռացել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ հուլիսից աշխատում էր գլխավոր մարզիչի օգնական, իսկ Էրիկ տեն Հագի պաշտոնանկությունից հետո` մարզիչի պաշտոնակատար:
Նախկինում նա գլխավորել է նաև հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի մարզչական շտաբում:
We are delighted to confirm the appointment of Ruud van Nistelrooy as our new First Team Manager 🦊
— Leicester City (@LCFC) November 29, 2024
Welcome, Ruud van Nistelrooy 🦊 💙 pic.twitter.com/wHcwZc85eY
— Leicester City (@LCFC) November 29, 2024