Logo

Ռուդ Գուլիտ. ««Միլանը» պետք է որոշի, թե ինչ է ցանկանում դառնալ»

12:27 / 24.04.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի և իտալական «Միլանի» լեգենդ Ռուդ Գուլիտը խոսել է իր նախկին ակումբում տիրող իրավիճակի մասին:

«Ես ներկա էի «Ջենոայի» դեմ հանդիպմանը (0-0), որը սարսափելի էր: «Միլանի» խաղացողները ոչ մի կերպ չեն ընդունում իրականությունը: Խոսքը ԴՆԹ-ի մասին է: Դա շատ կարևոր է, եթե դուք ուզում եք կրկին վերադարձնել ձեր ինքնությունը:

Կլոպը հեռացավ «Լիվերպուլից», եկավ Սլոթը, սակայն թիմը չշեղվեց ուղեծրից: Այնտեղ ընդունում են ակումբի ինքնությունը:

«Միլանը» պետք է որոշի, թե ինչ է ցանկանում դառնալ, իսկ հետո պետք է նոր մարզիչ և ֆուտբոլիստներ հրավիրի, որպեսզի նպատակներն իրականություն դառնան»,- նիդերլանդցի մասնագետի խոսք մեջբերում է Football Italia-ն:

Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմն Ա Սերիայում 51 միավորով 9-րդ տեղում է, սակայն գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով երկրի գործող չեմպիոն «Ինտերին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ