Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսն անդրադարձել է Ջենիֆեր Էրմոսոյի հետ կապված սկանդալային միջադեպին։ Ֆուտբոլային ֆունկցիոները սկանդալի կենտրոնում էր հայտնվել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո։ Ոսկե մեդալները հանձնելիս նա նախ գրկել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել նրա շուրթերը։ Դրանից հետո Ռուբիալեսը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ ՖԻՖԱ-ն նրան 3 տարով զրկել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից։
«Էրոտիկ հանցագործը հարցեր չի տալիս։ Էրոտիկ որևէ համատեքստ չի եղել։ Նա ինձ ասաց, որ ամեն բան նորմալ է, սակայն հետո փոխեց կարծիքը։ Արգեսիա չի եղել։ Ջենիֆերն ինքն անմիջապես հերքեց դա։ Արդյունքում, միսիս Էրմոսոն փոխեց իր վարկածը։ Նրա խոսքերին չի կարելի կասկածել, իսկ իմ խոսքերին կարելի՞ է։ Նրանք ցանկանում են սահմանափակել մտքի ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապացուցել, որ հայտնվել է ճնշման տակ։ Կարող եք խոսել ինչ ուզում եք, սակայն իսպանական արդարատադությունը հենվում է փաստերի վրա»,- Ռուբիալեսի խոսքը մեջբերում է Marca։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լուիս Ռուբիալեսը Դոմինիկյան Հանրապետությունից վերադառնալիս բերման էր ենթարկվել Իսպանիայի օդանավակայանում։ 46-ամյա իսպանացին կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, պաշտոնական դիրքը չարաշահելու, Սաուդյան Արաբիայում երկրի գավաթի խաղարկության հանդիպումներն անցկացնելու համար ֆինանսական մեքենայությունների և կոռուպցիայի մեջ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան բերման էր ենթարկել Ռուբիալեսին, ներկայացրել էր մեղադրանքը և ազատ արձակել:


