Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Fast Media-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Դանիայի թիմի դեմ Եվրոպայի 2026 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի նախավերջին տուրի խաղում տարած հաղթանակը` 3-1:
«Կարևորը հաղթանակն էր այսօրվա խաղում: Պաշտոնապես ապահովեցինք փլեյ-օֆֆի ուղեգիր: Շնորհավորում եմ բոլորիս: Առջևում հիմնական եզրափակիչ խաղն է Ղազախստանի դեմ Երևանում»,- ասել է Նազարեթյանը:
Մանրամասները` տեսանյութում.
Ռուբեն Նազարեթյանի թիմն ընտրական 6-րդ խմբում վերջին տուրից առաջ 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմին գերազանցում է երեք միավորով: Հավաքականները մարտի 12-ին կմրցեն Երևանում:
Վերջին տուրում նույնիսկ ոչ-ոքի արդյունքը Հայաստանի հավաքականին կպարգևի Եվրոպայի առաջնության ուղեգիր: Երկրորդ տեղ նահանջելու դեպքում Նազարեթյանի թիմն ուղեգրի համար կպայքարի փլեյ-օֆֆում:
Դանիա - Հայաստան խաղը հեռարձակվում էր Fast Sports հեռուստաալիքով: Հայաստան - Ղազախստան վճռորոշ խաղը ևս կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում (մարտի 12, 19:00):