Logo

Ռուբեն Նազարեթյան. «Կարող ենք յուրաքանչյուր հավաքականի դեմ խաղալ»

19:07 / 31.01.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայի թիմի դեմ Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի տնային խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել:

Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է խաղերին պատրաստվելու և այդ մրցավեճերի կարևորության մասին:

«Որակավորման փուլի բոլոր խաղերը եզրափակիչներ են: Վաղվա խաղն այդ եզրափակիչներից մեկն է, կփորձենք հասնել մեր նպատակին: Կարծում եմ՝ թիմը պատրաստ է, բայց խաղը ցույց կտա ամեն ինչ:

Թիմում լարվածություն չկա, գնալու ենք հաղթանակի հետևից: Տղաները հասկացել են, որ կարող են յուրաքանչյուր հավաքականի դեմ խաղալ»,- ասել է Նազարեթյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ալբանիա հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին Երևանում, կմեկնարկի ժամը 17:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Հավաքականները ևս մեկ հանդիպում կանցկացնեն փետրվարի 5-ին Ալբանիայում։

Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի մեկնարկային երկու խաղում վաստակել է 4 միավոր և երկրորդ տեղում է: Ղազախստանի թիմը նույնքան միավորով գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբում ընդգրկված է նաև Դանիայի հավաքականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ