Logo

Ռուբեն Նազարեթյան. «Ամեն ինչ մեր ձեռքերում է, ղազախները պետք է մտածեն` մեր դեմ ինչպես են խաղալու»

20:49 / 07.03.2025Ֆուտզալ
Բացառիկ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Դանիայի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի նախավերջին տուրի արտագնա խաղից առաջ Fast Media-ի թղթակցի հետ զրույցում խոսել է հանդիպմանը նախապատրաստվելու, մարզադահլիճի մանրահատակի և Ղազախստանի հավաքականի վերջին հաղթանակի մասին:

Դանիայի դեմ խաղին նախապատրաստվելու մասին

«Ամեն ինչ իր հունով ընթանում է: Նախախաղային մարզումը ցույց տվեց, որ ամեն ինչ կարգին է: Պատրաստ ենք վաղվա խաղին»:

Մարզադահլիճի մանրահատակի մասին

«Մանրահատակը փայտից է, ոչ մի խնդիր չի լինի»:

Ղազախստանի հավաքականի` Ալբանիայի թիմին հաղթելու մասին (4-2)

«Անկեղծ ասած` մտածում էի, որ ավելի խոշոր հաշվով Ղազախստանը կհաղթի Ալբանիային: Հատուկ ուշադրություն չենք դարձնում այս արդյունքին, այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է: Մինչև վերջ մեր խաղն ենք ցուցադրելու, ղազախները պետք է մտածեն` մեր դեմ ինչպես են խաղալու»:

Դանիա - Հայաստան խաղը կանցկացվի մարտի 8-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում: Չորս օր անց էլ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը կընդունի Ղազախստանի թիմին:

Ընտրական 6-րդ խմբում Հայաստանի ու Ղազախստանի թիմերն ունեն 10-ական միավոր: Ռուբեն Նազարեթյանի թիմը լրացուցիչ ցուցանիշներով առաջատարն է: Ղազախներին մնում է անցկացնել մեկ խաղ` վերջին տուրում հյուրընկալվելով Հայաստանի հավաքականին: Առաջին տեղը գրաված թիմը կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ երկրորդ տեղի թիմը փլեյ-օֆֆի միջոցով կփորձի նվաճել ուղեգիրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ