Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի տակտիկական ծրագրի փոփոխության մասին:
«Դուք կարող եք տեսնել համակարգը և գաղափարը: Արդեն երևում է կենտրոնական պաշտպանների և կիսապաշտպանների միջև կապը: Բայց նաև տեսանելի է այն, որ մենք գրոհների վերջին փուլում դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Բարդ է, դրա համար նոր գաղափարներ են պետք»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Ֆաբրցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում մանկունյացիները 0-2 հաշվով պարտվել էին Լոնդոնի «Արսենալին»: