Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատմել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին:
«Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում:
Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք եվրոպական թիմերի հետ, վատ չի ստացվում, սակայն ԱՊԼ-ում շատ ենք տանջվում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայում «Կարմիր սատանաները» 32 տուրից հետո 14-րդ տեղում են, իսկ Եվրոպա լիգայում դուրս են եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:


