Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը:
«Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է նման որոշում կայացնեի»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 39-ամյա Ամորիմը նոյեմբերի 11-ին է ստանձնել «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Մանկունյացիները նոր մարզչի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնեն նոյեմբերի 24-ին, երբ Պրեմիեր լիգայում կհյուրընկալվեն «Իփսվիչ Թաունին»: