Logo

Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն է

16:28 / 01.11.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

39-ամյա մասնագետի հետ համագործակցությունը նախատեսված է մինչև 2027 թվականը, ևս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Նոր գլխավոր մարզիչն աշխատանքը սկսելու է նոյեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմը ժամանակին գլխավորել է պորտուգալական «Բրագան»: Նա կարիերայի ընթացքում նվաճել է 6 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ