Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն անհարմար իրավիճակում է հայտնվել:
Պորտուգալացու մամուլի ասուլիսն ընդհատել են «Օլդ Թրաֆորդի» տանիքից ջուր հոսելու պատճառով: Ամորիմն աննկատ չի թողել դրվագը:
«Եթե իմանայի, թե որտեղից են ծագում ակումբի բոլոր խնդիրները, ապա կլուծեի դրանք, խոսքը վերաբերում է նաև տանիքին»,- 39-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Eurosport-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում մրցելու է «Վուլվերհեմփթոնի» հետ:
Նախորդ տուրում մանկունյացիեները տանը 0-3 հաշվով պարտվել էին «Բորնմութին» և այժմ 22 միավորով 13-րդ տեղում են:


