Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1-4 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Լիսաբոնի «Սպորտինգից»։
«Ամեն ինչ ուղղակի հրաշալի դասավորվեց: Այսօր իսկապես մեզ բախտը ժպտում էր, ինչը երբեմն շատ էր պակասում։ Առաջին խաղակեսը բավականին բարդ էր: Լավ ստացվեց, որ ընդմիջումից առաջ հավասարեցրինք հանդիպման հաշիվը: Ստադիոնում մթնոլորտը հրաշալի էր: Կարծում եմ, որ իմ հրաժեշտի խաղն այսպես պետք է կայանար»,- Ամորիմի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չորս խաղից հետո «Սպորտինգը» 10 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Մանչեսթեր Սիթին» 7 միավորով 6-րդն է։
Հիշեցնենք, որ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Ռուբեն Ամորիմի հետ: 39-ամյա մասնագետի հետ համագործակցությունը նախատեսված է մինչև 2027 թվականը, ևս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Նոր գլխավոր մարզիչն աշխատանքը սկսելու է նոյեմբերի 11-ին: