«Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Դյոկերեշը հունվարին չի միանա «Մանչեսթեր Յունայթեդին», ասել է Ռուբեն Ամորիմը:
«Վիկտորը պետք է մնա «Սպորտինգում» մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ հետո հնարավոր է տեղափոխվի մեկ այլ ակումբ: Ես ոչ մի կատակ չեմ անի Դյոկերեշի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին, քանի որ հարգում եմ այս ակումբը, և սա իմ քաղաքն է, մի մոռացեք դրա մասին»: Վիկտորը պետք է մնա «Սպորտինգում» և թիմի հետ նվաճի չեմպիոնի տիտղոսը», ասել է Ռուբեն Ամորիմը:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա շվեդ հարձակվողը բոլոր մրցաշարերում անկացրել է 17 հանդիպում դարձել 23 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: