Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ջերմ հարաբերություններ չունի թիմի ֆուտբոլիստների հետ, հայտնում է Manchester Evening News-ը:
Պորտուգալացի մասնագետն այնքան ջերմ հարաբերություններ չունի խաղացողների հետ, ինչպես նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը:
Ամորիմը լավ հարաբերություններ է հաստատել միայն հայրենակիցներ Բրունու Ֆերնանդեշի ու Դիոգու Դալոյի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 24 տուրից հետո վաստակել է 29 միավոր և 13-րդ տեղում է: