Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին:
««Սպորտինգն» է որոշելու, թե ինչպիսին է լինելու իմ ապագան, ես չեմ պատրաստվում դրժել խոստումս: Նախ մեզ հարկավոր է տիտղոս նվաճել, իսկ հետո տեսնենք, թե ինչ կլինի: Ես շատ բանով եմ պարտական «Սպորտինգին»: Այն, ինչ լինելու է, կլինի: Իմ ապագայի հարցը երկար ժամանակ ենք քննարկում, բայց ոչ մի ճնշում չեմ գործադրելու ակումբի վրա, ես այստեղ երջանիկ եմ»,- 39-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Record-ը:
Հիշեցնենք, որ 26 տուրից հետո «Սպորտինգը» Պորտուգալիայի առաջնությունում վաստակել է 68 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


