Logo

Ռուբեն Ամորիմ. «Որոշ հարցերում առաջխաղացում նկատում եմ»

11:29 / 13.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պլզենի «Վիկտորիայի» դեմ Եվրոպա լիգայի 6-րդ տուրի խաղում (2-1) տարած հաղթանակը:

«Առաջին խաղակեսում վերահսկում էինք խաղը, բայց վտանգավոր պահեր չստեղծեցինք, պակասում էր արագությունն ու առանց գնդակի տեղաշարժը:

Ընդմիջումից հետո ավելացրինք տեմպն ու կամային որակների շնորհիվ հաղթանակ տարանք: Որոշ հարցերում առաջխաղացում նկատում եմ, բայց ահռելի աշխատանք կա կատարելու: Հարկավոր է ավելի շատ ժամանակ անցկացնել մրցակիցների դարպասների մոտ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է TNT Sports-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 12 միավոր և 7-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա