Logo

Ռուբեն Ամորիմ. «Սա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենածանր պահերից է»

18:22 / 31.12.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Նյուքասլից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո գնահատել է ծանր իրավիճակը։ Դա Անգլիայի 20-ակի չեմպիոնի չորրորդ անընդմեջ պարտությունն էր բոլոր մրցաշարերում։

«Բաց թողած առաջին գոլից հետո ձգտում էինք շտկել իրավիճակը, բայց առանց որակի։ Ֆուտբոլիստները բազա չունեն նման իրավիճակներից ճիշտ դուրս գալու համար։ Մրցակիցը լավագույն թիմն էր խաղադաշտում։

Այս իրավիճակը կարելի է շտկել մարզումներով։ Մարզման յուրաքանչյուր րոպեն պետք է օգտագործել թիմի վիճակը բարելավելու համար։ Ես այստեղ եմ իմ գաղափարների համար և կշարունակեմ մինչև վերջ իրականացնել դրանք։

Սա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենածանր պահերից է, և մենք պետք է անկեղծ լինենք այդ հարցում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է NBC-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռուբեն Ամորիմի նշանակումից հետո 8 խաղում կրել է 5 պարտություն, տարել 2 հաղթանակ ու գրանցել 1 ոչ-ոքի։ Անգլիայի առաջնության 19-րդ տուրից հետո մանչեսթերյան ակումբը 22 միավորով 14-րդ տեղում է։

«Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա