«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հասկանում է, որ անգլիական ակումբում աշխատանքն ավելի բարդ է լինելու, քան Լիսաբոնի «Սպորտինգում» էր:
«Պատրաստ եմ նոր մարտահրավերի: Միամիտ չեմ, հասկանում եմ` «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ այլ է լինելու: Շատ դժվար է լինելու։ Բայց ես հանգիստ եմ և կենտրոնացած եմ իմ նոր աշխատանքի վրա:
Ցանկանում եմ ներողություն խնդրել մրցաշրջանի կեսից «Սպորտինգից» հեռանալու որոշման համար։ Բայց ես զգացի, որ եկել է ժամանակը, և սա իմ ճանապարհն է»,- պորտուգալացի 39-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը:
«Մանչեսթեր Յունայթեդն» Ամորիմի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնի նոյեմբերի 24-ին, երբ Պրեմիեր լիգայում կհյուրընկալվի «Իփսվիչ Թաունին»:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը։