Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը:
«Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել:
Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, բայց ես չեմ վախենում պաշտոնանկությունից: Զգում եմ ղեկավարների աջակցությունը»,- 40-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է բրիտանական օրաթերթը:
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վաստակել է 29 միավոր և 13-րդ տեղում է:
Պորտուգալացի մասնագետը «Կարմիր սատանաների» ղեկին անցկացրել է 19 խաղ, որոնցից հաղթել է 9-ը (2 ոչ-ոքի, 8 պարտություն):


