Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ռոտերդամի ATP-500 կարգի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ:
Իսպանացին քառորդ եզրափակիչում 6-2, 6-1 հաշվով հաղթեց իր հայրենակից Պեդրո Մարտինես Պորտերոյին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 12 րոպե:
Ալկարասը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռուս Անդրեյ Ռուբլյովի և լեհ Հուբերտ Հուրկաչի միջև մրցախաղի հաղթողի հետ: