Logo

Ռոտեն. «Մեսին պետք չէ ՊՍԺ-ին»

18:30 / 09.03.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը, Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից (0-2) հետո քննադատել է փարիզյան ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

«Մեսին մեզ պետք չէ: Նա չի ցանկանում ամբողջությամբ ներդնել ուժերը: Ես տեսել եմ այն հարցազրույցը, որտեղ նա ասում է՝ լավ է հարմարվել ակումբում, բայց ես նման բան չեմ տեսնում: Հեշտ է գոլեր խփել «Անժեին» ու «Կլերմոնին»:

Կարևոր հանդիպումների ժամանակ նա կորում է: Նա չի խաղում այնպես, ինչպես ելույթ ունեցավ աշխարհի առաջնության ժամանակ:

ՊՍԺ-ն ծնկի իջավ նրա առաջ և տվեց բարձր աշխատավարձ՝ մտածելով, որ հաղթանակները չեն ուշանա, սակայն մենք ոչինչ էլ չենք հաղթելու»,- Ռոտենի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ Մեսին ՊՍԺ-ում ելույթ է ունենում 2021 թվականի օգոստոսից և ակումբում անցկացրած 64 խաղում խփել է 29 գոլ, կատարել 31 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ