Logo

Ռոստոմյան. «Վարազդատ Լալայանն իրականացնում է բոլորիս երազանքը»

12:25 / 16.12.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը սոցցանցերում հրապարակում է արել ծանրորդ Վարազդատ Լալայանի աշխարհի չեմպիոն դառնալու վերաբերյալ։

«Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։

Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է»,- գրել է Ռոստոմյանը։

Հիշեցնենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի ԱԱ-ի մրցումային վերջին օրը 25-ամյա Լալայանը +109 կգ քաշային կարգում երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա