Logo

Ռոնդա Ռոուզին պատմել է, թե ինչու է հեռացել MMA-ից

14:46 / 22.03.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին պատմել է, թե ինչու է 2016-ին հեռացել խառը մենամարտերից (MMA):

«Ես տարիներով գաղտնի եմ պահել ուղեղի ցնցումս: Արդեն զգում էի, որ չեմ կարողանում պահել մակարդակս, դրա համար էլ ստիպված էի հեռանալ:

Հոլմից կրած պարտությունը բազմաթիվ պատճառներ ուներ, դրանցից մեկն էլ հենց ցնցումն էր, որը ստացել էի դեռևս ձյուդոյով զբաղվելու տարիներին: Ռեսթլինգում նույնպես ոչ մեկին չէի ասել վնասվածքիս մասին, իսկ իմ ինքնակենսագրական գրքում ստիպված էի խոստովանել: MMA-ից հեռանալու որոշումն իմ փոխարեն ընդունեց մարմինս»,- 37-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է MMA Junkie-ին:

Հիշեցնենք, որ Ռոնդա Ռոուզին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր Հոլի Հոլմին և Ամանդա Նունյեսին պարտվելուց հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ