«Ալ Նասրի» աստղային նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 3-ին «Մրսուլ Պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Սպասվում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագի շնորհանդեսին ներկա կլինի 30 հազար երկրպագու:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն «Ալ Նասր» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվել էր 2022 թվականի դեկտեմբերի 31-ին:





