Logo

Ռոնալդուն ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեցին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.08.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
ու Մանչեսթեր Յունայթեդը պայմանագիր կնքեցին - Ռոնալդուն ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեցին

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ կնքել է «2+1» ձևաչափով պայմանագիր:

Կրիշտիանուի ու մանկունիական ակումբի պայմանագրից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» մանրամասներ է հրապարակել Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործարքից:

«Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբն է, որը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, թե երբ եմ լինելու «Օլդ Թրաֆորդի» դիմաց ու նորից տեսնելու երկրպագուներին: Հուսով եմ՝ մեզ հաջող մրցաշրջան է սպասվում»,- ասել է Կրիշտիանուն:

«Բառերը քիչ են Կրիշտիանուին նկարագրելու համար: Նա ոչ միայն հրաշալի խաղացող է, այլև հիանալի մարդ: Այսքան ժամանակ նման մակարդակի վրա խաղալու ցանկություն ու պատրաստվածություն ունենալու համար հարկավոր է յուրահատուկ անհատականություն լինել: Կասկած չունեմ, որ նա կշարունակի տպավորել բոլորիս, ու նրա փորձը կենսական կլինի երիտասարդների համար: Ռոնալդուի վերադարձը ցույց է տալիս այս ակումբի յուրահատուկ գրավչությունը, ու ես շատ ուրախ եմ, որ նա վերադառնում է տուն, որտեղից ամեն ինչ սկսվեց»,- ասել է ակումբի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ