Logo

Ռոնալդուն վաճառում է Մանչեսթերի շքեղ առանձնատունը (ֆոտո)

16:46 / 23.02.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի աստղային նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաճառում է Մանչեսթեր քաղաքի հարևանությամբ գտնվող Չեշիր գյուղի շքեղ առանձնատունը, հայտնում է Goal.com-ը:

Վաճառքի գործով զբաղվում է անշարժ գույքի գործակալ Ջեքսոն Ստոպսը, որն առանձնատունը ներկայացնում է որպես «ժամանակակից դիզայնի գլուխգործոց»։

38-ամյա ֆուտբոլիստը տան վաճառքից ակնկալում է վաստակել 5,5 միլիոն ֆունտ ստերլինգ (6,25 միլիոն եվրո): Առանձնատունը նույնիսկ կինոթատրոն ունի:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը նախորդ տարվա նոյեմբերին խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Դեկտեմբերի 30-ին Պորտուգալիայի հավաքականի ավագն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել էր «Ալ Նասր», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման, խփել նույնքան գոլ և կատարել երկու գոլային փոխանցում:

Cristiano Ronaldo Selling Former Manchester Mansion for £3.25M - Mansion  Global

Cristiano Ronaldo's incredible mansions through the years thanks to £789m  wealth - Daily Star

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ