Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ ավարտել միջազգային կարիերան և ծրագրում է Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել 2026 թ. աշխարհի առաջնությանը։
Relevo-ն գրում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը վտսահ է իր ֆիզիկական ունակությունների վրա և չի պատրաստվում կանգ առնել։
Ռոնալդուն այժմ Պորտուգալիայի հավաքականի ճամբարում է և պատրաստվում է իր 6-րդ Եվրոպայի առաջնությանը։ Նա խփած 14 գոլով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն է։ Հարձակվողը Պորտուգալիայի հավաքականի կազմում 207 խաղում խփել է 130 գոլ, կատարել 46 արդյունավետ փոխանցում։
2026 թ. աշխարհի առաջնությունն անցկացվելու է երեք երկրում` ԱՄՆ-ում, Մեքսիկայում ու Կանադայում։ Առաջին անգամ Մունդիալին մասնակցելու է 48 հավաքական։