Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան տարեդարձից հետո սոցցանցերում լուսանկար է հրապարակել:
Փետրվարի 5-ին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձել էր 39 տարեկան:
«Շնորհակալ եմ 39-ամյակս ընտանիքիս հետ լավագույն ձևով անցկացնելու հնարավորության համար: Այժմ ժամանակն է վերադառնալ մարզումներին: Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար»,- գրել է պորտուգալացի աստղը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերջերս վնասվածք էր ստացել և բաց էր թողել ԱՄՆ-ն ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ ընկերական հանդիպումը:



