Logo

Ռոնալդուն թոփ ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել տեղափոխվել Սաուդյան Արաբիա

18:20 / 01.01.2024Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աստղային ֆուտբոլիստներին կոչ է արել հետևել իր օրինակին ու տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։

«2024 թվականին կփորձեմ անել նույնը, ինչ 2023-ին։ Ես երջանիկ եմ, որ որոշեցի տեղափոխվել այստեղ, երբ ոչ ոք չէր հավատում դրան։ Սակայն դա արդեն անցյալում է, և նշանակություն չունի։

Հիմա ամենագլխավորն այն է, որ առաջնության մակարդակը շարունակում է աճել, ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել այստեղ, քանի որ տեսնում են լիգայի մրցունակությունը։

Հիմա ամբողջ աշխարհը դիտում է Սաուդյան Արաբիայի առաջնությունը, և ես թոփ խաղացողներին խորհուրդ եմ տալիս տեղափոխել այստեղ, նրանք կարժանանան ջերմ ընդունելության»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է SSC Sports-ը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ավարտված տարվա լավագույն ռմբարկուն է։ Ռոնալդուն 2023 թվականն ավարտել էր 54 գոլով (59 խաղում)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ