Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է ավագ որդու ծննդյան 14-րդ տարեդարձը:
«Չեմ հավատում, որ արդեն 14 տարեկան ես, ժամանակն արագ է անցնում: Շնորհավորում եմ ընկերս, հայրիկը քեզ շատ է սիրում»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի որդին ծնվել էր ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում՝ սուրոգատ մորից: Երեխային դաստիարակել է Կրիշտիանուի մայրը:
Մինչև օրս երեխայի բիոլոգիական մոր անունը հայտնի չէ, սակայն Ռոնալդուն որդուն խոստացել է մի օր պատմել, թե ով է նրա մայրը:


