Logo

Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» 123-ամյակը

17:55 / 06.03.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» 123-ամյակը:

«Մադրիդի «Ռեալը» 123 տարեկան է: Շնորհավորում եմ մադրիդյան ընտանիքին, առա՛ջ Մադրիդ»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը:

Կրիշտիանու Ռոնալդուն «Արքայական ակումբում» հանդես է եկել 2009-2018 թվականներին:

Այդ ընթացքում նա «Ռեալի» կազմում 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, նույնքան էլ տիրացել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ