Logo

Ռոնալդուն շնորհավորել է IShowSpeed-ի ծննդյան տարեդարձը

15:01 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է հանրահայտ բլոգեր IShowSpeed-ի 20-ամյակը:

Սթրիմերը սոցցանցերում լուսանկար է տեղադրել ծննդյան տարեդարձի արարողությունից: Տորթերից մեկը եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ոճով:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն էլ անտարբեր չի մնացել և մեկնաբանությունների բաժնում բարեմաղթանք է գրել. «Բարի տարեդարձ, Speed, հուսով եմ, որ օրդ հիանալի է անցել: Մնա անկասելի և արագ, ինչպես որ կաս»:

Հիշեցնենք, որ IShowSpeed-ը Ռոնալդուին հանդիպել էր 2023-ին և կրկնել էր նրա հանրահայտ Siuuu-ն:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by IShowSpeed (@ishowspeed)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ