Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է ակումբի հիմնադրման 69-ամյակը:
«Ծնունդդ շնորհավոր, «Ալ Նասր»: Հպարտ եմ, որ ընտանիքի մի մասնիկն եմ»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը:
Հիշեցնենք, որ «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում կայացած 7 տուրից հետո վաստակել է 17 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը: