«Ալ Նասրի» աստղային նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
Փետրվարին 38-ամյա հարձակվողը չորս հանդիպման էր մասնակցել առաջնությունում, դարձել 8 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Պորտուգալացին այդ հանդիպումներից մեկում պոկերի հեղինակ էր դարձել, իսկ մեկ խաղում ձևակերպել էր հեթ-տրիկ:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ալ Նասր»:


