Logo

Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որն ակումբային մակարդակում 800 գոլ է խփել

12:25 / 19.10.2025Ֆուտբոլ
null

Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որն ակումբային մակարդակում 800 գոլ է խփել:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 450 գոլ է խփել Մադրիդի «Ռեալի», 145-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 101-ը՝ «Յուվենտուսի», 99-ը՝ «Ալ-Նասրի» և 5-ը՝ Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում։

40-ամյա հարձակվողը 149 գոլ էլ մինչև այժմ խփել է Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում:

Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում 99-րդ գոլը տպավորիչ հարվածով խփել էր «Ալ Ֆաթեհի» դեմ տնային խաղում, Ռիադի թիմը հաղթել էր 5-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ