Logo

Ռոնալդուն պատմական ցուցանիշ է գրանցել

11:13 / 13.10.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում, հայտնում է Opta-ն:

39-ամյա Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որ 100 հաղթանակ է տարել ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղերում:

Ընկերական խաղերով ներառյալ Ռոնալդուն 131 հաղթանակ է տարել Պորտուգալիայի հավաքականի հետ: Այս ցուցանիշով էլ պորտուգալացիների ավագը հավասարվել է նախկին ակումբակցին` իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսին:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվել էր Լեհաստանին և հաղթել 3-1 հաշվով: Ռոնալդուն դարձել էր գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ