Logo

Ռոնալդուն պատասխանել է ստի դետեկտորի հարցերին

23:30 / 04.09.2023Ֆուտբոլ
Կրիշտիանու Ռոնալդու-14

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տվել է հարցազրույց, որի ընթացքում նրան ստուգել են ստի դետեկտորով, հայտնում է Binance յութուբյան ալիքը:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի տված յուրաքանյուր պատասխանը գնահատել են պոլիգրաֆով:

  • Դու երբևէ «Գուգլով» փնտրե՞լ ես քեզ
  • Շատ անգամ
  • Երբևէ օգտվե՞լ ես ֆասթֆուդից
  • Շատ անգամ
  • Պորտուգալիան կհաղթի՞ Մունդիալը
  • Այո՛
  • Նայու՞մ ես գոլերիդ դրվագները
  • Այո՛
  • Աշխարհի ամենաբարդ լիգան Անգլիայի Պրեմիեր լիգա՞ն է
  • Այո՛
  • 40 տարեկանից հետո շարունակելու՞ ես բարձր մակարդակով խաղալ
  • Այո՛

Պոլիգրաֆի գնահատմամբ՝ բոլոր պատասխանները, բացի Պորտուգալիայի մասին հարցից, ճիշտ են եղել:

Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հունվարից է խաղում արաբական ակումբում։ Օրերս Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում խփել էր կարիերայի 850-րդ գոլը: Պորտուգալիայի հավաքականի ավագը ռեկորդակիր է ազգային թիմերում խփած գոլերի ցուցանիշով (123 գոլ)։ Նա նաև ազգային լիգաներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է (518 գոլ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա