Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ալ Հիլալին», որի կազմում դուբլի հեղինակ է դարձել սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։
«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դրվագներից մեկում գրավել է մրցակցի դարպասը, սակայն գոլը չի արձանագրվել խաղից դուրս վիճակի պատճառով։
Հանդիպման վերջում «Ալ Հիլալի» երկրպագուները վանկարկել են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի անունը, որպեսզի սադրեն Ռոնալդուին։ Ի պատասխան դրան, պորտուգալացի հարձակվողն օդային համբույր է ուղարկել երկրպագուներին ու հեռացել խաղադաշտից։
«Ալ Հիլալը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 41 միավորով, «Ալ Նասրը» հետ է 7 միավոր և երկրորդ տեղում է։
Al Hilal fans chanting “Messi Messi” during their game versus Al Nassr!
— 𝐂𝐇𝐀𝐑𝐋𝐄𝐒 (@ChaaliiyKay) December 1, 2023
Lionel Messi isn’t in Saudi Arabia but he has lots of fans there.
😂😂😂😂
pic.twitter.com/U66HmJwmCy