Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր նախկին թիմը` Մադրիդի «Ռեալը», կհաղթի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:
«Եթե ես ստիպված լինեի խաղադրույք կատարել, թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում, կընտրեի Մադրիդի «Ռեալը»: «Բեռնաբեուն հատուկ ստադիոն է, որտեղ թիմերը վախենում են խաղալ»,- «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալը» հիմնական փուլի 6 տուրից հետո 9 միավորով 20-րդն է: